Զամբյուղը դատարկ է

Մեր մասին

Մենք հոգ ենք տանում ձեր ատամների առողջության մասին

Foramen ապրանքանիշը հիմնադրվել է դեռևս 1918 թվականին Իսպանիայում և այսօր հանդիսանում է Եվրոպայում բերանի խոռոչի խնամքի, հիգիենայի և բուժման միջոցների առաջատար արտադրողներից մեկը։ Ապրանքանիշի բարձր որակը ձևավորվել է շարունակական գիտական հետազոտությունների, նորարարական լուծումների և արտադրական գործընթացների խիստ վերահսկողության շնորհիվ՝ հիմնված ոլորտում կուտակված բազմամյա փորձի վրա։ Հայաստանում Foramen-ը պաշտոնապես ներկայացված է 2017 թվականից՝ «Ակիմպորտ» ընկերության կողմից։ Մենք ներկայացնում ենք իսպանական բարձրորակ բերանի խոռոչի խնամքի միջոցների լայն տեսականի, որը նախատեսված է ինչպես լայն սպառողների ամենօրյա հիգիենիկ խնամքի, այնպես էլ մասնագիտական և բժշկական կիրառության համար։ Մեր լուծումները միտված են բերանի խոռոչի առողջության պահպանմանը, հետվիրահատական վերականգնման աջակցմանը և մասնագիտացված ատամնաբուժական խնամքի արդյունավետ ապահովմանը՝ բավարարելով ինչպես պացիենտների, այնպես էլ ոլորտի մասնագետների բարձր պահանջները։

Մենք ակտիվորեն համագործակցում ենք ատամնաբույժների, դիմածնոտային վիրաբույժների, օրթոդոնտների և ատամնաբուժության ոլորտի այլ մասնագետների հետ՝ ապահովելով ժամանակակից, անվտանգ և կլինիկորեն հիմնավորված խնամքի միջոցներ ինչպես կլինիկական, այնպես էլ տնային կիրառության համար։

Առաքելություն

Սկսած 1918 թ․-ից Իսպանական Ֆորամեն ընկերությունը իր սեփական լաբարատորիայում ստեղծում է ապրանքներ ատամների և բերանի խոռոչի հիգիենաի պահպանման և վերականգնաման համար` տարեց տարի կատարելագործելով արտադրանքը։

Տեսականի

Մեր տեսականին կազմված է այնպես, որ յուրաքանչյուր օգտվող գտնի իրեն անհրաժեշտ խնամքը՝ ըստ կարիքի, զգայունության և նախընտրության։ Բերանի խնամքի ամբողջական լուծումներ՝ սկսած ամենօրյա խոզանակից մինչև պրոֆեսիոնալ բուժող գելեր և հեղուկներ։

 

Թարմ շունչ

Թարմ շունչը միայն հիգիենայի նշան չէ, դա ազդում է մեր ինքնավստահության, սոցիալական շփումների և ընդհանուր առողջության վրա։

 

Սպիտակափայլ ժպիտ

Սպիտակափայլ ժպիտը պարզապես էսթետիկա չէ, այն այն առաջին բանն է, որ մարդիկ նկատում են ձեզ հանդիպելիս։ Մաքուր, սպիտակ ատամները պատմում են ձեր մասին միայն դրականը։